Մեծ Բրիտանիայում 3-ամյա փոքրիկը կարողացել է փրկել հորը դիաբետիկ կոմայի մեջ ընկնելուց` նրան ստիպողաբար յոգուրտ տալով, երբ վերջինս անգիտակից ընկած է եղել խոհանոցի հատակին:
Ինչպես գրում է Manchestereveningnews.co.uk կայքը, փոքրի Լենի Ջորջ Ջոնսը հաջողացրել է յոգուրտի երկու տուփ վերցնել սառնարանից` կանգնելով իր փոքրիկ աթոռի վրա: Արագ կողմնորոշվող երեխան 34-ամյա հայրիկին կերակրելու համար իր խաղալիքների սենյակից արագ գտել է պլաստիկե դանակն ու նրան յոգուրտ տվել ուշագնաց վիճակում:
Դրանից հետո միայն հայրիկը ուշքի է եկել և կարողացել ընդունել իր հաբերը: Մայրը` 31-ամյա Էմման, նշել է, որ անչափ հպարտ է իր փոքրիկով, ով հայրիկին դուրս է բերել ծանր կացությունից:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին: Էմմայի խոսքով` ամուսինը առաջին տիպի շաքարախտով է հիվանդ և պետք է ինսուլին ընդունի օրական 4 անգամ:
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը