Աֆրիկայում անհետացել է 1943 թվականի արտադրության Piper Cub երկտեղանի օդանավը, որով ողջ մայրցամաքի տարածքում թռիչք էր իրականացնում 72-ամյա բրիտանացի օդաչուն:
Ինչպես հայտնում է BBC-ն, Մորիս Քիրքը մասնակցում էր հին ինքնաթիռների մրցարշավին` Կրետե կղզուց ուղևորվելով հարավաֆրիկյան Քեյփթաուն քաղաք:
Հաղորդվում է, որ ինքնաթիռն անհետացել է Սուդանի և Եթովպիայի միջև գտնվող տարածքում:
Ինչպես հաղորդում է BBC-ի թղթակիցը, կազմակերպիչները համոզում էին Քիրքին չմեկնել. օդանավի շարժիչը լավ վիճակում չի եղել, բացակայել է արբանյակային նավիգացիոն համակարգը և չի աշխատել անգամ կողմնացույցը: Սակայն օդաչուն չի հրաժարվել թռիչքից:
Կազմակերպիչների խոսքով` օդաչուն բավականին փորձառու էր արտակարգ վայրէջք կատարելու համար: Շուտով սկսվելու են որոնողական աշխատանքները:
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը