Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը երկրում ազգային փոքրամասնությունների և մասնավորապես հայերի նկատմամբ վերսկսված ռասիստական գործողությունների հարցով հարցում է ուղարկել վարչապետ Բինալի Յըլդըրըմին: Այս մասին գրառում է կատարել կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը` հարցնելով, թե ինչպես է արգելվելու փոքրամասնությունների դեմ ուղղված աճող ատելության խոսքը.
«2016 թվականին Ստամբուլում կրթություն տվող հայկական դպրոցների պատերին ռասիստական գրությունների, փոքրամասնություններին պատկանող գերեզմանները թալանելու, «Ակօս» պարբերականի դիմաց սև պսակ թողնելով «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» գրություն հրապարակող և սպառնացող անձանց դատարանում անմեղ ճանաչելու հարցերով վարչապետ Բինալի Յըլդըրըմին դիմում ներկայացրինք և հետևյալ հարցերն ուղղեցինք.
1.Ձեր կառավարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում փոքրամասնությունների դեմ ուղղված աճող և անպատիժ մնացող ատելության հանցագործություններն արգելելու ուղղությամբ:
2.Ձեր կառավարությունը հատուկ միջոցներ ձեռնարկո՞ւմ է սպառնալիքի տակ գտնվող փոքրամասնությունների կազմակերպությունների և կառույցների անվտանգությունն ապահովելու նպատակով:
3.Ազգային հետախուզական ծառայությունը հետաքննություն իրականացնում է փոքրամասնությունների դեմ ատելության հանցագործությունների վերաբերյալ»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը