Տիգրան Սարգսյանը վարել է ԵՏՀ կոլեգիայի առաջին նիստը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան փետրվարի 2-ին գումարել է նոր կազմով իր առաջին նիստը:

ԵՏՄ կոլեգիայի մամուլի ծառայության հաղորդմամբ` նիստի բացման խոսքում կոլեգիայի նորանշանակ նախագահ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ կոլեգիայի նոր կազմի հիմնական խնդիրն է եվրասիական տնտեսական տարածում ինտեգրացիոն գործընթացերի խորացումը: «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, լինելով վերազգային կառույց, պատասխանատվություն է կրում ինտեգրացիոն գործընթացների խթանման գործում»,- նշել է Սարգսյանը:

Նա նաև շեշտադրել է կոլեգիայի աշխատանքների շարունակականության հանգամանքը` հիշեցնելով, որ կոլեգիայի անդամների մեծամասնությունն աշխատել է նաև նախորդ կազմում: «Մեր նախագահների որոշումներում ապահովվում է շարունակականությունը: Դա այսօր նշանակալիորեն հեշտացնում է մեր աշխատանքը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կոլեգիայի նախագահի խոսքով` ներկայում ԵՏՄ անդամ երկրների առաջ ծառացել են նոր մարտահրավերներ: «Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք ավելի հեշտ կլուծենք նախագահների կողմից մեր առջև դրված խնդիրները: Մենք պետք է հավաքենք եղած ողջ փորձը և իմաստություն ցուցաբերենք: Համոզված եմ, որ կանգնել չի կարելի, անհրաժեշտ է առաջ շարժվել: Միաժամանակ մենք պետք է միասնական լինենք: Ես կանեմ հնարավորը, որ այդ միասնությունը լինի նաև մեր թիմում` կոլեգիայում և մեր աշխատանքում»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը: Կոլեգիայի նիստում քննարկվել են առևտրին և անասնաբուժական ու սանիտարական պահանջներին առնչվող մի շարք հարցեր: 2016 թվականի փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր նախագահ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ իր աշխատանքն է սկսել ԵՏՀ կոլեգիայի նորացված կազմը: Այն հաստատվել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) նախագահների կողմից անցած տարվա դեկտեմբերին կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին: Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի որոշմամբ այսուհետ այդ ղեկավար մարմնում Միության յուրաքանչյուր պետություն (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան) ԵՏՀ կոլեգիայի երեք անդամների (Նախարարների) փոխարեն ներկայացված կլինի երկուսով: Կոլեգիայի անդամների թիվը փետրվարի 1-ից կկազմի 10 մարդ: Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի որոշմանը համապատասխան, Հանձնաժողովում ստեղծվել է նոր պաշտոն՝ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար): Այդ պաշտոնը զբաղեցրել է Կարինե Մինասյանը (Հայաստանի Հանրապետություն): Ըստ ԵՏՄ մասին պայմանագրի` ԵՏՀ կոլեգիայի լիազորությունների ժամկետը չորս տարի է:  

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am