Այսօր Հայելի ակումբում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, անդրադառնալով հազար դրամների նախագծին, նշեց, որ Երկրի վիճակը վիճակ չէ, և հերթական անգամ հասարակությանն ապակողմնորոշելու համար բոլոր հնարավոր ու անհնար տեղերում քննարկում են 1000 դրամների հարցը: Իսկ սա իրեն հարգող երկրի համար շատ ամոթալի բան է:«Երկրում բազմաթիվ խնդիրներ ունենք, իսկ իշխանությունները ժողովրդին ասում են՝ փող տվեք զինվորին պահելու համար: Սա արված է ժողովրդին հիմարացնելու համար, սա փուչ խոսակցություն է: Եթե իշխանությունն այդքան հուզված էր, նախևառաջ ՊՆ-ի 100 հազար դոլարանոց մեքենաները պետք էր վերացնել»,- ասաց տնտեսագետը:
Այնուհետև անդրադառնալով տնտեսությանը՝ նշեց, որ այն գտնվում է ծանր վիճակում։
Ըստ նրա՝ վարչապետը ներկայացել է մի ծրագրով, որը բավականաչափ տարբերվում է մյուսներից, ներկայացվել է իրատեսական բյուջե։ Անդրադառնալով ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի կրճատումներին, ինչի արդյունքում մարդիկ կորցնում են աշխատանքը, նա ասաց, որ «արտաքին պարտքի որևէ մի կոպեկ չի գտնվում որևէ մի խելքը գլխին կառույցում, բոլորը գտնվում էին ԾԻԳ-երում և որոշակի հովանավորված, պաշտպանված ու թափանցիկություն չունեցող ՊՈԱԿ-ներում». «Հիմա դա վերանում է, դա վա՞տ բան է։ Իսկ դուք ասում եք՝ աշխատատեղեր են կրճատվում։ Գալստուկավոր, մաքուր հագնված մարդը գնում է այնտեղ՝ ոչ մի բան չանելու, որ պետության բյուջեի հաշվին փո՞ղ ստանար»։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը