Հայտնի հեռուստահաղորդավար Էրիկ Անթառանյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տան նկարները: Անթառանյանը նաեւ գրառում է թողել սույն նկարների տակ:
«Արծրուն Հովհաննիսյան ջան, ուզում ես նեղացի ուզում ես չէ, քո գործն ա, բայց տատս կասեր «Էվալա քո ներվերին»: Երեկվա ասուլիսի ժամանակ հնչած հարցերի մեծ մասին պատասխանելու համար ամուր նյարդեր է պետք ունենալ: Ուղղակի ինձ համար անընդունելի էր, որ դա նաև քեզ հասավ:
Էէէ հասավ հասավ: Մենք էլ հանգիստ կպատասխանենք,- Հաաաա թե չգիտեիք- իմացեք, էս պաշտոնյան գիշերը հանգիստ չի քնում, որովհետև երկիրը պատերազմի մեջ է, ինքն էլ պատասխանատվության ու պարտավորության իր բաժինն է գրում, որ նույնիսկ ուզի «հանգիստ» քնել, տանը մեղմ ասած էն պայմանները չեն, որ փառահեղ հանգիստ վայելի, տուն ասելն էլ էս դեպքում մի քիչ չափազանցված է՝ Դոմիկներ են, բայց լցված ընտանեկան սիրով, երեխաների ու, հատկապես, Արու զավակի ճիչով, ու երեխեքն էլ դաստիարակվում են իսկական հայի պես: Հա, էն հարցն էլ, թե ծառայել ես բանակում թե չէ, կոնկրետ Արծրունի պարագայում հնչելիս մի անեկդոտ հիշեցի՝ շատ կարժ է ու լակոնիկ:
Սևամորթները ծովափին արևահարվում են (загар). Մնացածը նկարներով: Albert Poghosyan կներես քեզնից գողացա, որովհետեւ ինքս երբևէ չեմ արել, իմանալով մեր ընկերոջ համեստության մասին, ու հասկանալով, որ անգամ սա չի ուզենա որ հրապարակվի»,- գրել է Անթառանյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը