«Այո, վայր էի ընկել համերգի նախորդ երեկոյան շատ անսպասելի մի տեղում, բայց ցավերը կարողացա հաղթահարել և ելույթ ունենալ Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոյին, որին մասնակցելու համար հատուկ ժամանել էի Վիեննայից»,-այս մասին Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:
«Դժբախտ դեպքը բոլորովին այլ բովանդակություն ունի, տվյալ դեպքում, Փառք Աստծո այդ տարբերակը չէր... Իմ երախտագիտությունն եմ հայտնում իմ որպիսությամբ հետաքրքրվող և անհանգիստ բոլոր հայրենակիցներիս»:
Երգչուհին մեծ բավականություն է ստացել Գյումրիի «Սեւ բերդ» ամրոցում կայացած համերգից. «Ուրախ եմ, որ ամեն ինչ շատ դրական ավարտ ունեցավ, հոյակապ համերգ էր, գյումրեցի ունկնդիրը՝ ինչպես միշտ բացառիկ էր և տարբերվող»,- Aseksoe.am-ի հետ իր զրույցը եզրափակեց օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ hayeli.am-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 18-ին Գյումրու «Սեւ բերդ» ամրոցում կայացել է հայ անվանի կոմպոզիտոր, Ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն, որին մասնակցել է նաև օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, սակայն համերգի նախօրեին տհաճ պատահար է տեղի ունեցել:
Վերջին փորձի ժամանակ սոպրանոն բեմի վրա սայթաքել էր և վնասել ոտքը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը