Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի դատավարությունը: Նիստի ընթացքում Գեւորգ Սաֆարյանի գործով վկա, «Նոր Հայաստան» շարժման աջակից Սեւակ Մանուկյանը ճանաչել է այն ոստիկանին, ով Ամանորի գիշերն իր այնպես է հարվածել, որ ինքը ուշագնաց է եղել: Այս մասին դատարանում տված իր ցուցմունքում ասաց նա:
Նա պատմեց, որ 2015թ. դեկտեմբերի 31-ին գնացել են Ազատության հրապարակ՝ նշելու Նոր տարին: Նրա խոսքով՝ տոնածառի տեղադրմանը խոչընդոտել են ոստիկանները, Գեւորգ Սաֆարյանը փորձել է հարթել միջադեպը, ոչ մի հարված չի եղել նրա կողմից: Այնուհետեւ վկան տեսել է, թե ինչպես են ոստիկանները հարվածել Հովհաննես Ղազարյանին, ոտքով պատնեշ են արել, Հովհաննես Ղազարյանը ընկել է գետնին:
Նա նշեց, որ իրեն հարվածած ոստիկանին տեսել է ֆեյսբուքում, ճանաչել է լուսանկարով, նրա անունը Վարդան Ապրեսյան է:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը