ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի պաշտոնից հեռանալուն:«Դուրս գալով այս պաշտոնից` նա ազատ է տնօրինել իր սեփական կյանքը: Օրինակ, Մեթյու Բրայզայի դեպքում նրա ապագա գործունեությունը ցույց տվեց, որ, այնուամենայնիվ, լինելով համանախագահ՝ որոշակի կողմնակալություն կար, ինչն արտահայտվեց իր հետագա աշխատանքում: Ջեյմս Ուորլիքի դեպքում որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, քանի դեռ չեմ տեսել նրա հետագա գործունեությունը»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դեկտեմբերի 31-ին կհեռանա Միսնկի խմբից և այսուհետ լինելու է Ռուսաստանի ամենամեծ ու հեղինակավոր իրավաբանական ընկերության գործընկերը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը