ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը պնդում է, որ ինքը գործարար, հանքարդյունաբերությամբ զբաղվող Սիլվա Համբարձումյանին գումար պարտք չէ: Այս մասին, այսօր Հայելի ակումբում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ի պատասխան մեր հարցի, ասաց ինքը՝ Այվազյանը: Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը <Ժամանակի> հետ զրույցում ասել էր. «Սուրեն Խաչատրյանը, եթե պարտքը ժամանակին վերադարձներ, 450 հազար դոլար էր, բայց հիմա 102 միլիոն դոլարից մի քիչ ավելի է, իսկ Վարդան Այվազյանինը` 70 000 դոլար: Երբ որ 2 մետրանոց մարդը կնոջը պարտք է, և նրան չեն ասում՝ ա՞յ տղա, ամոթ է, տա՞ր վերադարձրու, այս երկիրն ի՞նչ»: <Ինչի պիտի ես Սիլվա Համբարձումյանին պարտք լինեմ>-, արձագանքեց Այվազյանը, հավելելով, որ Սիլվա Համբարձումյանը իր խոսքով մեկ-մեկ հայտնվում է, եւ նման հայտարարություն է անում: Ըստ Այվազյանի նախընտրական շրջանը մոտենում է, եւ դրա համար էլ ոմանք ակտիվանում են:
Փայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը