Դեկտեմբերի 3-ին կայանալու է ԲՀԿ Քաղաքական Խորհրդի ընդլայնված նիստ:
«Քննարկման հիմնական հարցերն առնչվելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ կուսակցական կազմակերպչական, ներքաղաքական և օրակարգային հարցերին: Կազմվելու է աշխատանքային այցերի ժամանակացույց և դեկտեմբերի սկզբից կուսակցության ղեկավար մարմինները և քաղաքական խորհրդի ներկայացուցիչներն այցեր են ունենալու փոքր և խոշոր համայնքներ, որի ընթացքում հստակեցնելու ենք ժողովրդի կողմից մեծ վարկանիշ ունեցող այն անձանց ցանկը, որոնք 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ի կողմից ներառվելու են ռեյտինգային ցուցակում»,-Facebook-յան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
«Հստակեցնեմ, որ մեր ընդլայնված նիստն այլ դահլիճում նշանակելը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԲՀԿ կենտրոնական գրասենյակի դահլիճը հնարավորություն չի տալիս ընդունել տարածքային բոլոր կառույցների, կուսակցության հանձնաժողովների և ստորաբաժանումների բոլոր ներկայացուցիչներին»,-նշել է նա:
Ինչ վերաբերում է հարցին ՝ արդյոք քննարկվելու է Գագիկ Ծառուկյանի հավանական քաղաքականություն վերադառնալու հարցը, Վահե Էնֆիաջյանը շեշտել՝ «եթե անկեղծ լինենք, այդ թեման քննարկվում է երկրի բոլոր քաղաքական կառույցներում և ԲՀԿ-ի կողմից ամենաբարձր մակարդակով հարցին չանդրադառնալն առնվազն տարօրինակ եմ համարում»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը