Ռուսաստանը փորձում է նորընտիր նախագահ Թրամփին

Անցած տարի Ռուսաստանը լայնածավալ ռազմավարժություններ էր անցկացրել ամբողջ երկրով մեկ և իր սահմանին տեղակայել նորանոր զինատեսակներ: Միջուկային հարվածների համար հարմարեցված հրթիռներ՝ Կալինինգրադ տեղափոխելու Ռուսաստանի ծրագիրը նոր չէ, ուստի դրա մասին այժմ հայտարարությունն ունի հստակ նպատակներ: «Կրեմլը փորձի է ենթարկում նոր նախագահին, և սա լավագույն ժամանակն է դա անելու՝ հաշվի առնելով ամերիկյան ներքին կացությունը: Նույն բանը տեղի է ունեցել 2008 թվականին, երբ նախագահ էր ընտրվել Օբաման»,- ասել է Պյոտր Ելցովը Այս տարվա սկզբին ՆԱՏՕ-ն լայնածավալ ռազմավարժանքներ անցկացրեց Լեհաստանում և Մերձբալթյան երկրներում՝ իր աջակցությունը ցույց տալու համար, սակայն այդ երկրներն այժմ մտահոգված են, որ նորընտիր նախագահ Թրամփը կարող է փոխել դիրքորոշումը: «Կարծում եմ ՆԱՏՕ-ն հզոր է, սակայն կարիք ունի արդիականացման, և այն երկրները, որոնց մենք պաշտպանում ենք, պետք է վճարեն»,-ասել է Դոնալդ Թրամփը: Ամերիկյան սենատոր Բեն Քարդինն ասել է, որ ԱՄՆ օրենսդիրները գործելու են ի շահ Միացյալ Նահանգների և նրա ՆԱՏՕ-ի դաշնակիցների: «Մենք ունենք առաջնորդելու պարտավորություն, և հուսամ Կոնգրեսին նախագահ Թրամփը քվեարկության համար կառաջարկի այնպիսի մի ուղղություն, որը կպահպանի Ամերիկայի համաշխարհային առաջնորդի դերը և կպաշտպանի այն արժեքները, որոնք այդքան կարևոր են ԱՄՆ-ի համար»: Ռուսական Կալինիգրադին սահմանակից Լիտվան չափազանց մտահոգված է: Վիլնյուսն ուժեղացնում է երկրի ռազմական պատրաստությունը և իր քաղաքացիներին է տրամադրել 75 էջանոց ուղեցույց, թե ինչպես վարվել Ռուսաստանի հարձակման դեպքում: Սակայն Ելցովը կարծում է, որ Ռուսաստանի հարձակումը ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա այդքան էլ հավանական չէ: «Պուտինի համար այս պահին չկա որևէ իմաստ հարձակվելու Մերձբալթյան որևէ երկրի վրա կամ գրավելու այդ տարածաշրջանի որևէ երկրի մի մաս»: Սակայն Ելցովը ասում է, որ Մոսկվան կարող է մեծացնել իր ներգրավվածությունն Արևելյան Ուկրայինայում: Նա չի ակնկալում Թրամփի վարչակազմի օրոք հաշտեցում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև, քանի որ երկու կողմից էլ առկա են հզոր լոբբիստական խմբեր, որոնք շահագրգռված են ստատուս-քվոյի պահպանման հարցում: Ամերիկայի ձայն

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am