Գործերը լավ չեն

Վերջերս, պարզվում է, Ադրբեջանի իշխանությունները ֆինանսական օգնության խնդրանքով դիմել են Արժույթի միջազգային հիմնադրամին և Համաշխարհային բանկին: Ըստ մի շարք լրատվամիջոցների, Բաքուն $4 մլրդ է խնդրել՝ տնտեսական բարեփոխումների համար: Ադրբեջանի իշխանությունները դիմել են նաև Վաշինգտոնին, փոխանցում են մի շարք արևմտյան լրատվամիջոցներ: Մինչդեռ, ըստ Ալիևի՝ այդ պնդումները չեն համապատասխանում իրականության: Տարբեր աղբյուրներ հայտնում են, որ ըստ Financial Times-ի տվյալների՝ Ադրբեջանը «արտակարգ վարկ» է խնդրել Արժույթի միջազգային հիմնադրամից: Reuters-ը հայտնել էր, որ այդ վարկի չափը 3 մլրդ է, իսկ ևս 1 մլրդ դոլար խնդրել են Համաշխարհային բանկից: Ինչը նշանակում է, այդ պարագայում Ադրբեջանը կդառնա առաջին երկիրը, որը վարկեր կստանա այդ կազմակերպություններից նավթի գնանկումից տուժած երկրների օգնության արտակարգ փաթեթներից: Ուշագրավ է, որ միջազգային վարկանշային Standard & Рoor’s գործակալությունը իջեցրել է Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշներն ազգային արժույթով և արտարժույթով՝ BBB-ից՝ ներդրումային մակարդակի վերջին աստիճանից մինչև «աղբային» BB+ մակարդակ՝ նավթի գների անկման ֆոնին։ S&P-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ դա վարկային վարկանիշների առաջին իջեցումն է Ադրբեջանի վարկանշային ողջ պատմության ընթացքում: Վարկանիշի փոփոխության կանխատեսումը «կայուն» է: Երկրի կարճաժամկետ վարկանիշներն ազգային արժույթով և արտարժույթով նվազել են՝ A-3-ից հասնելով B-ի: «Նավթի գները շարունակել են նվազել վերջին մի քանի ամիսներին, ու մենք հիմա ակնկալում ենք, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է ֆիքսի բյուջեի դեֆիցիտ մինչև 2018 թվականի վերջը: Մեր կարծիքով՝ ներկայիս ռիսկերն ուժեղանում են, ընդ որում, Ադրբեջանի Կենտրոնական բանկի միջազգային պահուստները երկու երրորդով կրճատվել են 2014թ. կեսի պիկային մակարդակից հետո»,- բացատրել են S&P-ում: Սակայն արդեն իսկ հայտնի է դարձել, որ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները պաշտոնական այցով ժամանել են Ադրբեջան՝ 4 մլրդ դոլարի արտակարգ վարկերի հնարավոր փաթեթի քննարկման համար՝ կապված ազգային արժույթի և նավթի գների անկման հետ, այս մասին հայտնել էր օրերս Financial Times-ը։ Այդ վարկը կարող է դառնալ առաջինը նավթի գների անկմամբ պայմանավորված ֆինանսական օգնության ցուցաբերման ծրագրերի շարքում։ Ինչպես պարբերականին հայտնել է ԱՄՀ ներկայացուցիչը, պատվիրակությունը Բաքվում կգտնվի հունվարի 28-ից փետրվարի 4-ը՝ երկրի իշխանությունների խնդրանքով։ Այցի ժամանակ կքննարկվի «տեխնիկական օգնությունն» ու «հնարավոր ֆինանսական կարիքների գնահատականը»։ Պարբերականի աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը մոտ 4 մլրդ դոլար վարկի մասին է։ Ինչպես հայտնել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչը՝ ԱՄՀ-ն և Համաշխարհային բանկը Ադրբեջանի կառավարության հետ կքննարկեն անհապաղ և երկարաժամկետ միջոցառումներ՝ կապված տեղի արժույթի վրա ճնշման և նավթի ցածր գների հետ։ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները չեն մեկնաբանում այս տեղեկությունը։ Օրեր առաջ Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել էր, որ բյուջեի դեֆիցիտը ծածկելու միջոցներից մեկը կլինի ներքին շուկա պարտատոմսերի թողարկումը։ Հաղորդվում էր նաև, որ այլ ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչները, այդ թվում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի, նույնպես առաջիկա մի քանի օրերին կայցելեն Բաքու։ Պարբերականի փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկն ու ԱՄՀ-ն իրավիճակի զարգացմանը հետևում են նաև նավթ արդյունահանող այլ երկրներում, ինչպիսիք են Բրազիլիան և Էկվադորը։ Էներգակիրների գնանկումը կարող է հանգեցնել նաև Վենեսուելայի և ԱՄՀ-ի միջև հարաբերությունների վերականգնման։ Ալիևն, ինչպես երևում է նեղն է ընկել... Երկրի ներսում «հզոր», «ծաղկող», «զարգացող» Ադրբեջանի առաջնորդի ելույթներ այլ բանի մասին են, իսկ իրականում Ադրբեջանի նախագահը չխոստովանելով երկրի ֆինանսատնտեսական ծանր իրավիճակը` միջազգային կառույցներից ֆինանսական աջակցություն է մուրում: Որքան կհաջողվի Ադրբեջանի նախագահին իրավիճակը երկրում սոցիալական բունտի չհասցնել, ցույց կտա ժամանակը: Սակայն, որ Ադրբեջանում իսկապես գնալով պայթյունավտանգ սոցիալական մթնոլորտ է ստեղծվում, նույնպես անհերքելի է: Մետաքսյա  Շալունց

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am