«Թանկարժեք տղան» կմեծանա ու կորոշի

Կամաց-կամաց նվազում են բոլոր հարցականները ալիևյան կլանի հավերժացման ճանապարհին... Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացված լրատվական գործակալությունների հինգերորդ համաշխարհային կոնգրեսում պատասխանել է իր երեխաների կողմից քաղաքականությամբ զբաղվելու հնարավորության մասին հարցին. «Դա կախված է նրանց ցանկություններից ու պլաններից։ Կարծում եմ, որ նրանք դեռ գոհ են իրենց գործունեությունից։ Նրանք շատ ակտիվ են մշակութային ու սոցիալական հարցերում։ Ի դեպ, նրանցից երկուսը՝ իմ դուստրերը, կապված են մեդիայի հետ։ Ինչ վերաբերում է իմ որդուն, ապա նա ուսանող է։ Նրա հետագա ընտրությունը կախված կլինի հենց իրենից։ Նա տնտեսագիտական կրթություն է ստանում Բաքվում։ Այդպիսով, դա կլինի իրենց որոշումը։ Ադրբեջանը բոլորի համար հավասար հնարավորություններ ստեղծող երկիր է։ Եթե նրանք ցանկանան իրենց ապագան կապել քաղաքականության հետ, ապա դա կլինի նրանց ընտրությունը»։ Փաստորեն, Ալիևը որոշակիորեն անտեղյակություն խաղալով փորձել է «հանելուկային» մթնոլորտ ստեղծել իր ժառանգների` քաղաքականություն մտնելու հնարավորությունների վերաբերյալ, կարծես, հարցին հստակ պատասխան տալուց խուսափելով: Սակայն, նաև ակնհայտ է, որ նա չի բացառել, իսկ դա նշանակում է`իհարկե, ամեն ինչ հնարավոր է: Իրականում, որևէ զարմանալի բան չկա: Ալիև կրտսերի որոշումը, պարզ է, որ կլինի գերդաստանի իշխանության պահպանման օգտին, և կարևորն այն է, որ այսօր Իլհամ Ալիևը դա չի բացառում և թողնում է, իբր, զավակների «ընտրությանը»: Հիշեցնենք, որ Ադրբեջանում կայացած սահմանադրական փոփոխությունների իրականացումից հետո նախագահն արդեն 5 տարվա փոխարեն կղեկավարի 7 տարի: Բացի այդ, ամենակարևոր դրույթը, հանվեց նաև տարիքային սահմանափակումը, սահմանադրության համաձայն Ադրբեջանի նախագահ կարող էին դառնալ 35 տարեկան և բարձր քաղաքացիները: Մինչդեռ հիմա տարիքային սահմանափակումը հանվել է նաև պատգամավորների համար, և փաստորեն, հիմա բոլոր չափահաս քաղաքացիները կարող են ընտրվել և նախագահ, և պատգամավոր: Իսկ թե որքանով է Ադրբեջանը` «բոլորի համար հավասար հնարավորություններ ստեղծող երկիր», ապա դրանում համոզվելու համար իրադարձությունների պակաս չի զգացվում: Միջազգային իրավապաշտպան կառույցները, դիվանագետները շաբաթ չի լինում, որ չքննադատեն Ադրբեջանում տիրող անմխիթար վիճակը` մարդու իրավունքների, ժողովրդավարության մակարդակի առիթով, ձերբակալությունների, հետապնդումների համար: Վերջին թարմ նորությունն այս թեմայով ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հայտարարությունն էր՝ կապված Իլգար Մամեդովի գործով Ադրբեջանի Գերագույն դատարանի ընդունած որոշման հետ։ Ադրբեջանի Գերագույն դատարանը չի աջակցել ՄԻԵԴ-ի որոշումը կատարելու մասին Ադրբեջանի ստանձնած պարտավորության իրագործմանը։ Յագլանդը հայտարարել է, որ դա Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հանդեպ աղաղակող անհարգալից մոտեցում է և քայքայում է իրենց համագործակցության ողջ ոլորտը. «Այդ գործը շոշափում է ԵԽ-ի բոլոր 47 անդամ երկրներին, որոնք հավաքական պատասխանատվություն են կրում կոնվենցիայի իրագործման համար։ Դրա համար էլ հարցը շուտափույթ կընդգրկվի ԵԽ Նախարարների կոմիտեի հաջորդ նիստում»։ Հիշեցնենք, որ Իլգար Մամեդովը կալանավորվել է 2013թ. հունվարին` Իսմայիլիի շրջանի անկարգությունները կազմակերպելու մեղադրանքով և դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ 2014 թվականին ՄԻԵԴ-ը անհիմն է ճանաչել Իլգար Մամեդովին կալանքն ու ազատազրկման դատապարտելը`Ադրբեջանին կոչ անելով ազատ արձակել նրան։ Իրավապաշտպան Լեյլա Յունուսն ու ամուսինը` Արիֆ Յունուսը, Ռաուֆ Միրքադիրովը և այլ` իշխանության կարծիքից տարբերվող տեսակետներ ունեցող տասնյակ ադրբեջանցիները, թերևս, ամենից լավ են պատկերացնում, թե ինչ է նշանակում` «բոլորի համար հավասար հնարավորություններ ստեղծող երկիր»... Ալիևյան կլանի գոյության ճանապարհին այս մարդիկ են ամենաթանկ գինը վճարել. կորցնելով ազատություն, առողջություն` նրանք սեփական երկրից ուղղակի փախել են: Մետաքսյա Շալունց

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am