«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերության ռեստավրացիան շարունակվում է: Նախագահականի նոր «կարգադրիչ» Ալիկ Հարությունյանն առավելապես կենտրոնացած է Հ1-ի վրա, որի ռեյտինգն անչափ ցածր է, մանավանդ՝ քաղաքական հաղորդումների, թոք-շոուների մասով: Փորձ է արվում Հ1-ին վերադարձնել նախկին առաջատարի փառքը: Հարություն Հարությունյանի եւ Արտակ Հերիքյանի՝ «1-ին լրատվական» տեղափոխվելուց հետո կադրային «տարհանումները» շարունակվում են: Հունվարից կդադարեցվի Արմեն Աշոտյանի «Եռանկյունի» հաղորդումը: Թեեւ պաշտոնական բացատրությունն այն է, որ նախընտրական փուլում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մոնիտորինգի տակ է պահելու թիվիները, եւ ՀՀԿ փոխնախագահի կողմից հաղորդում վարելը ոչ կոռեկտ է, բայց իրականում այդ հաղորդումից դժգոհ է Ալիկ Հարությունյանը, կարծում է, որ այն չի ստացվել:
Իսկ Աշոտյանին զբաղմունք կգտնեն՝ ՀՀԿ գրասենյակում, քարոզչության թեմաներում:
Ի դեպ, Հանրայինում կհայտնվեն նոր դեմքեր, օրինակ՝ «Երկիր մեդիայում» վերջերս նախարարների հետ զրույցաշար սկսած Ագնեսա Խամոյանը»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը