«Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու նպատակով Հայաստանի կառավարության բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին պաշտպանության նախարարությանը կհատկացվի ավելի քան 26 միլիոն դրամ, որն իր հերթին պետք է փոխանցվի Մհեր Պետրոսյանին ուղեկցող անձի (ծնողի) բանկային հաշվեհամարին:
Մհեր Պետրոսյանի՝ արտերկրում բուժման նպատակով առողջապահության նախարարությունում ստեղծված հանձնաժողովը սեպտեմբերին քննարկել էր հարցը» տվել դրական եզրակացություն: Զինծառայողը ծանր վիրավորվել էր 2013 թվականին: Մարտական հենակետում նա ստացել է գլխուղեղի աջ ճակատ-գագաթային շրջանի հրազենային գնդակային միջանցիկ թափանցող վիրավորում:
Հանձնաժողովը որոշել է, որ ըստ էության, գլխի մեկ կիսագունդը բացակայող երիտասարդին պետք է ուղարկել Գերմանիա, որովհետև Տուբինգեն քաղաքի համալսարանական կլինիկան առաջարկում է կրանիոպլաստիկայի այնպիսի մեթոդ, որն իրականացվում է 130 տպիչով և որը հնարավորություն է տալու ամբողջությամբ վերականգնել գլխի ձևը, ինչի հնարավորությունը մեզ մոտ չկա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը