«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Համաշխարհային բանկը կանխատեսում է՝ Հայաստանում այս տարի կարձանագրվի 3.1 տոկոս տնտեսական աճ: Այս մասին նշված է ՀԲ-ի` երեկ հրապարակած «Բևեռացում և պոպուլիզմ» զեկույցում, որը նվիրված է Եվրոպային և Կենտրոնական Ասիային:
Դժվար է ասել` այդ կանխատեսումը արել են ՀԲ-ի փորձագետնե՞րը, թե՞ օգտվել են ՀՀ պաշտոնական կանխատեսումներից: Խնդիրն այն է, որ մեր ԱՎԾ-ի՝ նախօրեին հրապարակած տվյալներով, հոկտեմբերին արձանագրվել է տնտեսական ակտիվության ահռելի` 7.8 տոկոս անկում, ինչը, կարելի է ասել, բացառում է տնտեսական աճ ստանալու հավանականությունը, առավել ևս, որ այդ աճը լինի 3.1 տոկոս:
ՀԲ փորձագետների համոզմամբ, մեր տնտեսության կախվածությունը մետաղների արտահանումից չափազանց մեծ է, տարածքային զարգացումը անհավասարաչափ է, արտաքին պարտքի բեռը մեծ է: ՀԲ-ում գտնում են, որ Հայաստանին շատ անհրաժեշտ են կառուցվածքային բարեփոխումներ:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը