Մենեջերի և քաղաքական գործչի տարբերությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանը Bloomberg գործակալության հետ հարցազրույցում նշել է, որ վստահ է՝ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ինքն ունի հաղթողի ուղերձ: Այս հաղթական ուղերձը վարչապետը ձևակերպել է հետևյալ կերպ. «Տնտեսությունը սարսափելի վիճակում է, և ինքն է այն մարդը, ով կարող է լուծել այդ խնդիրը»: «Աղքատ հետխորհրդային երկրին անհրաժեշտ են բեկումնային փոփոխություններ»,- գործակալության հետ զրույցում ասել է Կարեն Կարապետյանը՝ հայտարարելով, որ ինքն առաջարկում է ամենաարագ փոփոխությունը: Bloomberg-ի փոխանցմամբ՝ Կարեն Կարապետյանը որոնում է բյուջեի ծախսերը կրճատելու միջոցներ, իսկ պատկերն այս պահին առավել քան տխուր է. բյուջեի պակասուրդը ներկայում հասնում է 5.9 տոկոսի, իսկ արտաքին պարտքը գերազանցում է ՀՆԱ 50%-ը։ Վարչապետի կողմից սահմանված հարկաբյուջետային կանոնը մեկն է՝ սահմանափակել դեֆիցիտը՝ այն պահելով 3%-ի շրջանակում: «Հայաստանի պետական պարտքը հասնում է 5.8 մլրդ դոլարի, մինչդեռ 2017 թվականի նախատեսված  3.2 տոկոս աճը բավարար չէ կենսապայմանները բարձրացնելու համար։ Մենք ունենք արտաքին պարտք, որն ավելի արագ է աճում, քան ՀՆԱ-ն, ու ավելի արագ, քան եկամուտը»,- նշել է ՀՀ վարչապետը։ Կարապետյանի խոսքով՝ Մաքսային ծառայության ղեկավարությունում և Հարկային օրենսգրքում փոփոխությունները ցուցադրում են իրենց՝ թափանցիկ աշխատելու ցանկությունը, և ինքը չի ցանկանում թույլատրել գերիշխող դիրք ունեցող խաղացողներին «օգտագործել վարչական օգնությունը, ինչը հասու չէ մյուսներին»։ «Ոչ ոք անձեռնմխելի չէ և ոչ ոք արտոնյալ չէ»,- ասել է Կարեն Կարապետյանը։ Bloomberg-ը գրում է, որ վերջինս պատրաստվում է հաջորդ վեց ամսում մշակել զարգացման ծրագիր, որպեսզի «երկիրը տարեցտարի կայուն աճ արձանագրի՝ սկսած 2018 թվականից»: Թե ինչի է հաշվին է վարչապետը հասնելու ծախսերի և հատկապես դեֆիցիտի կրճատման, հստակ չէ: Առայժմ տեսանելի է միայն պետական  ապարատի և բյուջեից սնվող ՊՈԱԿ-ների կրճատումը:  Նախօրեին պարզ դարձավ, որ կրճատումների ալիքը պետական հատվածից սահուն կերպով անցում է կատարել նաև բիզնես միջավայր: Մասնավորապես անցնող շաբաթվա վերջին փակվեց Հայաստանի ամենահայտնի  կաթնամթերք արտադրող ընկերություններից մեկը՝ «Աշտարակ կաթը», պարտքերի և վարկերի պատճառով: Առայժմ մասնավոր և պետական հատվածում փակված ընկերությունների և կրճատված պետկան ապարատի դիմաց նոր սշխատատեղեր չեն ստեղծվել: Կառավարության ծրագրում նոր աշխատատեղերի ստեղծման կոնկրետ ծրագրեր չեն էլ նախանշվում: Հետևաբար հարց է առաջանում՝ ի՞նչ է առաջարկում գործազուրկ դարձած ՀՀ քաղաքացիներին վարչապետ Կարապետյանը: Պետական բյուջեի ծախսերի կրճատումը կառավարման տեսանկյունից արդյունավետ մոտեցում է. Կարեն Կարապետյանը՝ իբրև բիզնեսից եկած մարդ, սա փայլուն է հասկանում: Բայց կառավարությունը ամեն դեպքում բիզնես պրոյեկտ չէ, որտեղ ծախսերի կրճատումը ցանկացած գնով կարող է արդարացվել: Կառավարությունը քաղաքական մարմին է, և խոշոր հաշվով նրա գործունեության դրական կամ բացասական գնահատականը չափվում է ոչ միայն ծախսերի կրճատմամբ, այլ նաև կենսամակարդակի աճով, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմամբ: Առայժմ խոսվում է միայն գործազուրկների աճի մասին, որը քանակապես ավելացնում է երկրի դժգոհ զանգվածը, ինչն էլ իր հերթին շատ կոնկրետ արտահայտություն է ունենալու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում: Հենց այստեղ է, որ ակնհայտ է դառնում մենեջերի և քաղաքական գործչի տարբերությունը, իսկ վարչապետը ի պաշտոնե քաղաքական խոշոր պատասխանատվություն կրող պաշտոնյա է: Եթե Կարեն Կարապետյանի շատ արագ գործազրկության առաջ բերած բացասական հետևանքները չչեզոքացնի՝  նոր աշխատատեղերի ստեղծմամբ, ապա Սերժ Սարգսյանի իշխանությունը քաղաքական լուրջ խնդիր է ունենալու:   Դավիթ  Մանուկյան    

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am