ԻՊ-ը սպառնացել է պայթեցնել բանտերը
Ինչպես փոխանցում է Reuters-ը` Սաուդյան Արաբիայում 47 մարդու, այդ թվում` «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման 43 դատապարտյալ գրոհայինների մահապատժի ենթարկելուց հետո ԻՊ-ն սպառնացել է ոչնչացնել Սաուդյան Արաբիայի բանտերը, որտեղ պահվում են ջիհադականները,մասնավորապես Ալ-Հաիր և Թարֆիյա բանտերը, որտեղ պահվում են «Ալ-Կաիդայի» և ԻՊ-ի բազմաթիվ կողմնակիցներ: Անցած հուլիսին ԻՊ-ի կողմնակիցները մեքենայում տեղադրված ռումբի միջոցով պայթեցրել էին Ալ-Հաիր բանտի անցակետը:
