Թուրքիան հայտարարել է սիրիական Էլ-Բաբ քաղաքը պաշարելու մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի կողմից աջակցվող Սիրիական ազատ բանակը սկսել է սիրիական Էլ-Բաբ քաղաքի պաշարումը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Էրդողանի խոսքով՝ Սիրիական ազատ բանակը գրավել է նաև պլացդարմեր՝ Մանբիջ քաղաքի վրա հարձակվելու համար, որը գտնվում է քուրդ աշխարհազորայինների վերահսկողության տակ։ Այս կապակցությամբ թուրք առաջնորդը քրդերին կոչ է արել ինքնակամ հեռանալ քաղաքից։
