Այսօր Մշակույթի նախարարությունում նախարար Արմեն Ամիրյանը եւ կինոռեժիսոր, վավերագրող Արտավազդ Փելեշյանը ստորագրեցին համաձայնագիր՝ վարպետի հեղինակային գրքի ստեղծման վերաբերյալ: Լրագրողների հետ հանդիպմանը Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղեկացրեց, որ գիրքը կոչվելու է «Իմ աշխարհը եւ դաշտի միասնական տեսությունը». «Այն գրվել է ռուսերեն, եւ ունենք պայմանագիր, որը հաջորդ տարում թարգմանվելու է անգլերեն, իսկ 2018թ. մեր միջոցներով այստեղ հրատարակվելու է անգլերեն»:Ինչ վերաբերում է հայերեն թարգմանությանը, Արտավազդ Փելեշյանն ասաց. «Կարիք չկա: Թեման, որը դրված է գրքում, կարիք չունի թարգմանության: Բարդ թեմա է՝ գիտատեսական: Չեմ զգում, որ հայերենի անհրաժեշտությունը կա»:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու Արտավազդ Փելեշյանը խոսել են հայտնի կինոռեժիսորի «Homo Sapiens» ֆիլմի մասին: «Վերջապես խոսեցինք սցենարի մասին, նա դրական վերաբերմունք ցուցաբերեց այդ հարցում»,-ասաց Արտավազդ Փելեշյանը: Ըստ Փելեշյանի՝«Homo Sapiens»-ի նկարահանումը տասնամյակներ շարունակ կյանքի չի կոչվում, իսկ անհրաժեշտ 50 միլիոն դոլարի ֆինանսավորումը դեռ չկա: Նա նշեց, որ 1968թ. հայտը ներկայացրել է, իսկ 1979թ. վերջնական տարբերակը տվել է «Հայֆիլմին», որը քարկոծեցին: «Գոսկինոն» պետպատվեր տվեց, բայց երկիրը փլուզվեց, ֆիլմս մնաց ավերակների տակ: Փելեշյանն անկեղծացավ, որ եկել է այն համոզման, որ ֆիլմը չի լինում այն պատճառով, որ շատ խոսեցինք այդ մասին, պետք չի շատ ասել, երեւի անհաջողությունն այդտեղից եղավ և իրենք որոշեցինք մեծ գումարը բաժանել մի հինգ տարվա մեջ եւ ֆիլմն այդպես անել: Արտավազդ Փելեշյանը նաեւ ասաց, որ գուցե դիմեն մեծահարուստներին՝ տարեկան հինգ միլիոնի չափով ֆինանսավորում ստանալու համար:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը