ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներում իրականացվող աշխատանքները, ՀՀ-ում ռազմական նշանակության արտադրանքի վերանորոգման, տեխնիկական սպասարկման և արդիականացման հավատարմագրված սպասարկման կենտրոնների և համատեղ ձեռնարկությունների ստեղծումը:
Վիգեն Սարգսյանը գոհունակություն է հայտնել ՀՀ-ում գործող «Կամազ-Արմենիա» համատեղ ձեռնարկության գործունեության առնչությամբ, ինչպես նաև առանձնահատուկ նշել է պետական արտահանման վարկի շրջանակում ստորագրված համաձայնագրերի իրականացմանն ուղղված 25 ռուսաստանյան գործարարների ներգրավվածությունը:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ արտադրական կոոպերացիայի շրջանակում լայնածավալ համագործակցության վերաբերյալ, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը