«Նրանք թող իրենց գործին նայեն». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության երկու համանախագահների և 10 պատգամավորների ձերբակալություններն ու հայտարարել, որ նրանք են երկիրը «խառնողները»: Էրդողանը նաև ակնկարկել է, որ ընդդիմադիրների ձերբակալությունների հետ կապված Եվրոպայից հնչող քննադատություններն իրեն չեն հուզում: «Նրանք թող իրենց գործին նայեն»,-ասել է Էրդողանը:
