Ադրբեջանական խավիարային դիվանագիտությունն առաջին անգամ դարձել է քրեորեն պատժելի արարք: Նախօրեին իտալական ամենահեղինակավոր հետաքննական լրագրողների կենտրոնը համարվող Rai հեռուստաընկերությունը հեռարձակել է հաղորդում իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի ադրբեջանամետ գործունեության և կաշառակերության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաղորդման մեջ նշվում է, որ 2016 թվականի փետրվարին Միլանի ոստիկանությունն ու դատախազությունը քրեական գործ են հարուցել Լուկա Վոլոնտեի դեմ, ով Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր և ԵԽԽՎում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավարն է:
Վոլոնտեն մեղադրվում է 20122013 թվականների ընթացքում Ադրբեջանից 2,4 մլն եվրո կաշառք վերցնելու մեջ: Փոխարենը, պաշտոնական Բաքուն նրան օգտագործում էր Իտալիայի խորհրդարանում և ԵԽԽՎում: Գումարը նրան է փոխանցել ԵԽԽՎում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլխան Սուլեյմանովը, իսկ կոորդինացիոն աշխատանքներն իրականացրել է Բրյուսելում տեղակայված ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունը: Վոլոնտեի դեմ հարուցված քրեական գործը պաշտոնապես ունի երկու գլուխ` կաշառակերություն և փողերի լվացում: Ուշագրավ է, որ իտալացի նախկին պատգամավոր Վոլոնտեն որոշել է լռել և հրաժարվում է խոսել նախաքննությունը վարող քննիչների հետ:
Իտալական հանրային Rai հեռուստաընկերության պատրաստած հաղորդումը լայն աշխարհագրություն է ընդգրկել` նկարահանվելով Հռոմում, Միլանում, Ստրասբուրգում, Բրյուսելում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Երևանում:
Նկարահանող խմբին թույլ չի տրվել մտնել Բաքու: Ադրբեջանական իշխանություններն իրենց նման որոշումը պայմանավորել են այն պատճառաբանությամբ, որ 1992 թվականին նկարահանվող հաղորդման գլխավոր խմբագիրը Լեռնային Ղարաբաղում ռեպորտաժ է նկարել, որտեղ փաստեր էր բերել Ադրբեջանի կողմից քաղաքացիական թիրախները ռմբակոծելու վերաբերյալ:
Չնայած նկարահանող խումբը չի մեկնել Բաքու, այդուհանդերձ նրանք հաղորդման մեջ օգտագործել են հարցազրույցներ ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալների, այդ թվում և Խադիջա Իսմայիլովայի հետ: Պայթուցիկ բովանդակություն ունեցող հաղորդման մեջ խոսել են նաև մի խումբ իտալացի պատգամավորներ: Հարցազրույց է արվել Իտալիա Ադրբեջան բարեկամության խմբի ղեկավարի հետ: Ուշագրավ է, որ նա հարցազրույցը վերջացնում է այն մտքով, որ եթե Իտալիայում էլ լրագրողներին մի քանի ամսով բանտարկեն, իրենց խնդիրների մի մասը լուծված կհամարվի:
Ֆիլմում կան անդրադարձներ նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին: Հաղորդման մեջ ընդգծվում է այն իրողությունը, որ ԵԽԽՎ երկրներում սա առաջին քրեական գործն է խավիարային դիվանագիտության թեմայով: 2013 թվականի հոկտեմբերին կայացած նոր ընտրություններում Վոլոնտեն այլևս չի վերընտրվել պատգամավոր, ուստի դրանից հետո ադրբեջանական կողմը փոխել է իր «խավիարային թիրախը»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը