Տաշքենդում հերքել են Գուլնարա Քարիմովայի մահվան մասին լուրերը
Տաշքենդում հերքել են լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, թե մահացել է Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստր Գուլնարա Քարիմովան, գրում է «Ինտերֆաքս Ղազախստանը»։ «Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,– ասել է գործակալության աղբյուրը՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններից։
