Անկարայի դատախազությունը Սիրիայի քրդերի առաջնորդին կալանավորելու որոշում է կայացրել
Անկարայի գլխավոր դատախազությունը ստորագրել է Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) համանախագահ Սալիհ Մուսլիմի ձերբակալության վերաբերյալ հրամանը: Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:Ընդհանուր առմամբ դատախազությունը կալանավորման որոշում է ընդունել 48 մարդու նկատմամբ, որոնց շարքում են նաև Քրդական բանվորական կուսակցության (PKK) առաջնորդներ Ջեմիլ Բայըքը, Մուրաթ Քարայըլանը և Ֆեհման Հուսեյնը: 2016 թվականի փետրվարի 17-ին զինվորական մեքենայի անցնելու ժամանակ պայթյուն էր իրականացվել Մերասիմ փողոցում կայանած պայթուցիկով բեռնավորված մեքենայի միջոցով: Կատարվածի հետևանքով 29 մարդ զոհվել էր, 60-ը` վիրավորվել: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր Քրդստանի ազատության բազեներ (TAK) կազմակերպությունը:
