Թրամփի ու նրա ընտանիքի անվտանգության ապահովումը Նյու Յորքին արժենում է օրական 1 մլն դոլար
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի, նրա երեխաների և թոռների անվտանգությունն ապահովելու համար Նյու Յորքի բյուջեից օրական ծախսվում է 1 միլիոն դոլար, հաղորդում է The Time ամսագիրը։«Ծախսերն առաջացել են, երբ քաղաքի ոստիկանությանը կցել են Թրամփին, նրա ավագ երեխաներին և թոռներին, որոնք բոլորն ապրում են Նյու Յորքում և կարող են հատուկ ծառայությունների կողմից պաշտպանություն ստանալ»,- ասել է հետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի քաղաքային ոստիկանության ղեկավարի տեղակալ Ջոն Միլերը: Նշվում է, որ ծախսերն էականորեն չեն կրճատվի Թրամփի երդմնակալության արարողությունից հետո, քանի որ նրա կինը՝ Մելանիան, և 10-ամյա որդին՝ Բարոնը, կշարունակեն ապրել Trump Tower-ում մինչև ուսումնական տարվա ավարտը: Թրամփը պատրաստվում է պարբերաբար այցելել ընտանիքին:
