Հայաստան ԵՄ շրջանակային համաձայնգրի շուրջ բանակցությունները բավական հաջող են ընթանում: Բանակցությունների հաջորդ շրջափուլը կլինի դեկտեմբերին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:«Վերջին շրջանում համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են հաջող կերպով և հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերին: Առհասարակ, այն փաստը, որ կնքվելու է նման համաձայնագիր, արդեն հաջողություն է: ՀՀ կառավարությունը ազդակ է հղում Եվրամիությանը, որ Հայաստանը ցանկանում է գնալ արդիականացման և բարեփոխումների ճանապարհով, և այդ ճանապարհին Եվրամիությունը կարևոր գործընկեր է: Ես համոզված եմ, որ Եվրամիությունն ու իր անդամ պետությունները շահագրգիռ են նոր ազդակներ հաղորդելու այս համագործակցությանն ու կնքվելիք համաձայնագրին»,- ասաց դեսպանը:
Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացմանը, ապա դեսպանը նշեց, որ ընդունում է Հայաստանի քաղաքացիների ցանկությունն առանց ընթացակարգերի դեպի Եվրոպա ճամփորդելու հետ կապված, սակայն դեռ պարզ չէ, թե երբ կմեկնարկի երկխոսությունն ԵՄ-ի հետ:
«Որպես խորհուրդ, հենվելով մինչ այս եղած փորձի վրա, կարող եմ ասել, որ գոյություն ունեն որոշ նախապայմաններ վիզային ռեժիմի դյուրացման ընթացակարգերի համար: Այսինքն` նախքան վիզայի դյուրացման վերաբերյալ պաշտոնապես երկխոսության մեջ մտնելը տվյալ երկիրը կարող է իրականացնել որոշակի քայլեր: Դա կհեշտացնի դեպի պաշտոնական ճանապարհին անցնելու գործընթացը»,-հավելեց նա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը