Այսօր հրավիրած ասուլիսում Ռուսաստանի հայերի միության նախագահը ասաց, որ երազում է լավ ռուսերեն խոսելու մասին:
«Օրինակ, ես կերազեի ռուսերեն լավ իմանալու համար, բայց չկարողացա, ցավոք սրտի: Մարդիկ ուսուցիչ են վարձում ռուսերեն լեզվի, որպեսզի սովորեցնի ռուսերեն, ես ամուսնացա ռուս աղջկա հետ, որ սովորեմ, բայց չկարողացա, ինչ անեմ»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի վարչապետ Կարեն Կարապետյանի ձեռնարկած քայլերի մասին՝ տնտեսությունը ոտքի հանելու:
Նա պատասխանեց. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա ծրագրերն ու քայլերը հույսեր են ներշնչում: Մենք պետք է վերադարձնենք միմյանց նկատմամբ վստահությունը եւ հավատանք, որ Կարեն Կարապետյանը կարող է փոփոխություններ կատարել: Նախօրոք Կիկոսի մահը չսարքենք, չպետք է մարդկանց անտեղի տեղը վիրավորենք, պետք է միասնական համագործակցենք: Կապ լինի՝ պետություն-ժողովուրդ: Եթե կարողանանք ապահովել այդ ամեն ինչը, կառավարությունը հաջողություն կունենա: Ես հավատում եմ: Ինքս եմ քննադատում, ես ինքս գոհ չեմ այսօրվա մեր իրավիճակից, մենք այնքան ենք հետ մնացել, որ պետք է մարդու օրգանիզմը ինչպես է համագործակցում, կարողանանք համագործակցել: Սիրտը, թոքը ոնց են ծառայում մարդու համար, մենք պետք է միասնական ծառայենք երկրի համար»,- հայտարարեց նա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը