ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա ծրագրերն ու քայլերը հույսեր են ներշնչում։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
«Մենք պետք է վերադարձնենք միմյանց նկատմամբ վստահությունը եւ հավատանք, որ Կարեն Կարապետյանը կարող է փոփոխություններ կատարել»,– ասաց Արա Աբրահամյանը։
Միաժամանակ ըստ Աբրահամյանի՝ բոլորը պետք է հասկանան, թե որքան կարեւոր է սփյուռքի մասնակցությունը։ «Մենք պետք է աշխատենք բոլորի հետ։ Եթե մենք 3 հարցերում՝ Ղարաբաղի, Հայոց ցեղասպանության եւ երկրի սոցիալ–տնտեսական խնդիրներում, միասնական մոտեցում չենք ցուցաբերում, իհարկե, վարչապետի գործունեության արդյունքն այնպիսին չի լինի, ինչպիսին նա ուզում է։ Ես իմ կողմից կարող եմ ասել, որ մենք համագործակցում ենք, նրա մասին միայն դրականը կարող եմ ասել»,– ասաց նա:
Փայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը