ԴԱԻՇ-ի դեմ պայքար է մղում Թուրքիան. Էրդողան
Anadolu գործակալությունը հատնում է,որ իսրայելական «Canal 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է այն մասին,որ ներկայումս ԴԱԻՇ-ի դեմ պայքար է մղում Թուրքիան, այլ ոչ թե Արևմուտքը: Նա նաև քննադատել է ԱՄՆ-ին ու արևմտյան երկրներին ահաբեկչական կազմակերպությունների գործունեության նկատմամբ երկակի մոտեցման համար։ «Ցավոք, մեր տեղեկություններով, ԴԱԻՇ-ի ահաբեկիչների տրամադրության տակ է գտնվում զենք, որը արտադրված է Արևմուտքում։Իհարկե, նրանք չեն խոստովանում, որ աջակցում են ԴԱԻՇ-ին, սակայն մեզ հայտնի է, որ ինքնաթիռներով տեղափոխված զենքերի մի մասը գտնվում է PYD-ի ահաբեկիչների, իսկ մյուս մասը՝ YPG-ի և ԴԱԻՇ-ի մոտ։ Մենք պետք է պայքար մղենք տարածաշրջանում կայունության ապահովման համար»,- ասել է Էրդողանը։
