«Aravot.am-ը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից կարծիք հարցրեց ազատամարտիկ Վովա Վարդանովի այն հարցադրման շուրջ, թե «ո՞վ չի ուզում Բաքու մտնել… Պատերազմը չի վերջանա, մինչեւ մայրաքաղաքներից մեկը չհանձնվի»: «Ճիշտ չեմ համարում անհատ ռազմական փորձագետների տեսակետները պաշտոնական մեկնաբանություններով «լցնելը», որովհետեւ պաշտոնական մեկնաբանությունները կարող են լինել շատ տարբեր եւ ողջ գործիքակազմի չբացահայտման բնույթով: Իսկ անհատ փորձագետն ազատ է իր գնահատականների եւ ցանկությունների մեջ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը եւ հիշեցրեց պաշտոնական տեսակետը. «ՀՀ զինված ուժերը իրենց խնդիրը լավ են գիտակցում եւ կատարում են: Իհարկե, շատ բան մանրամասնելու ենթակա չէ»:
Խնդրեցինք մեկնաբանել նաեւ Ալիեւի վերջին հայտարարությունը, որով նա ասում էր, թե «Շուշին մերն է…եթե հայերը դասեր չքաղեն ապրիլյան մարտերից, նրանց սպասում են բազմաթիվ հաջող գործողություններ՝ Լելե Թեփեի օրինակով»: «Ապրիլյան պատերազմից առաջ եւ հետո ասել եմ, որ նման տրամաչափի քաղաքական գործիչների համար մեծախոսությունը, գլուխ գովելը կարեւոր չպետք է համարվի: Գիտակցող քաղաքական գործիչը պետք է հասկանա, որ իր բանակի համար «Լելե Թեփեն» չէր կարող լինել հիմնական ուղղության հարվածի գլխավոր խնդիր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը