ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ ամփոփեց 2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները: Ասել, որ դրանք մտահոգիչ են, կնշանակի՝ ոչինչ չասել: Ինչո՞վ է պայմանավորված տնտեսական ակտիվության աճի դանդաղումը։ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հրաժեշտի ելույթում թեթևակի անդրադարձավ դրա պատճառներին՝ հայտարարելով, որ ակտիվության նվազման մասին խոսողները մոռանում են ապրիլյան պատերազմի և հուլիսյան դեպքերի մասին, որոնք բացասական ազդեցություն են ունեցել ՀՆԱ-ի վրա։ Այս ցուցանիշների մեջ զարմանալի մի հանգամանք էլ կա։ Ստացվում է՝ պաշտոնական վիճակագրությունը, ի տարբերություն նախկինի, չի «դզում-փչում» թվերը և ներկայացնում է դառն իրականությունը։ Այս առումով հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Ավստրիայի ազգային վիճակագրական ծառայության գլխավոր տնօրեն Կոնրադ Պեսենդորֆերի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել էր, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության առջև մաքսիմալ օբյեկտիվ ու անկախ լինելու խնդիր է դրված, քանի որ հանրային վստահության ապահովման համար անհրաժեշտ է ինֆորմացիոն աղբյուրների և ելակետային տվյալների հավաստիություն։ Միգուցե իշխանությունն իրոք հասկացել է, որ խնդիրները լուծելու համար նախ՝ անհրաժեշտ է ընդունել դրանց գոյությունը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը