«Սասնա ծռերի» անդամները փաստաբանների միջոցով հայտարարություն են տարածել.
«Մենք՝ բանտում և ընդհատակում գտնվող քաղբանտարկյալներս և քաղհալածյալներս, հայտարարում ենք, որ շարունակում ենք ազատագրական պայքարը անսասան վճռականությամբ:
Մեր հավատի և ուժի աղբյուրը Հայրենիքի ու ժողովրդի հանդեպ անսահման սերն է, որն էլ մեզ տանում է դեպի հաղթանակ և ազատություն:
Մենք գիտակցում ենք, որ ժողովրդի վստահությունը վայելող ու նրա կամքն արտահայտող ներկայիս ազգային դիմադրության ու վաղվա իշխանության կորիզն ենք, ինչը արդեն չեն կարող հաշվի չառնել նաև գործող վարչախումբը և արտաքին ուժերը: Ուստի մեր պատրաստակամությունն ենք հայտնում Սասնա Ծռեր Ճանապարհային քարտեզին համապատասխան առաջնորդելու համաժողովրդական ընդվզումը և կազմակերպելու համազգային ինքնորոշմամբ ՀՀ պաշտոնական և Արցախի սահմանադրական միացյալ տարածքի վրա Նոր Հանրապետություն հիմնադրելու գործը:
Մեր ժողովրդին կոչ ենք անում տոգորվել պայքարի կամքով և հաղթանակի հավատով, ուշադրություն չդարձնել Սերժ Սարգսյանի դավաճանությունը շարունակելու համար Մոսկվայից նշանակված նորաթուխ վարչապետի կեղծ խոստումներին և պատրաստվել ոտքի կանգնելուն:
Մեր արտերկրաբնակ հայրենակիցներին հորդորում ենք դադարեցնել գաղութային վարչակազմի պարագլուխ Սերժ Սարգսյանին որպես պետության ղեկավար ընդունելու ազգակործան ընթացքը, հույսեր չկապել նրա հետ միասին ընտրություններով ժողովրդին խաբող կեղծ ընդդիմության հետ և դրա փոխարեն մասնակցային ու նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել ընդվզումը հասունացնելուն և կյանքի կոչելուն:
Դիմում ենք նաև ազատության մեջ գտնվող պայքարի առաջամարտիկներին, ովքեր պարտավոր են մի կողմ դնել տարաձայնությունները և համախմբվել մարդկային երջանկության ու ազգային իղձերի իրականացման ապահովմանը միտված Նոր Հանրապետության հիմնադրման գաղափարի շուրջ: Բանտից դուրս գտնվող և բոլորիս համար ընդունելի առանցքային անհատը մեր ավագ ընկեր Ալեք Ենիգոմշյանն է, ուստի համախմբումը օրինաչափորեն պետք է տեղի ունենա նրա համակարգմամբ:
Մենք համոզված ենք, որ շատ շուտով հեռացնելու ենք գաղութային վարչակազմին, ազատագրվելու ենք սպիտակ ցեղասպանության վերածված ռուսական գաղութատիրությունից և ստեղծելու ենք քաղաքակիրթ աշխարհին մաս կազմող պետականություն:
1.Ժիրայր Սեֆիլյան2.Գարեգին Չուգասզյան3.Մխիթար Ավետիսյան4.Պավել Մանուկյան5.Վարուժան Ավետիսյան6.Արայիկ Խանդոյան7.Արմեն Լամբարյան8.Կարո Եղնուկյան9.Հայկ Կյուրեղյան10.Սերգեյ Կյուրեղյան11.Արեգ Կյուրեղյան12.Աշոտ Պետրոսյան13. Լիպարիտ Պետրոսյան14. Հովհաննես Հարությունյան15. Գևորգ Իրիցյան16. Արամ Մանուկյան17. Արթուր Մելքոնյան18. Գառնիկ Հովակիմյան19. Արթուր Սողոմոնյան20. Թաթուլ Թամրազյան21. Գագիկ Եղիազարյան22. Արամ Հակոբյան23. Մարտիրոս Հակոբյան24. Տիգրան Մանուկյան25. Վարդան Գերավետյան26. Վոլոդյա Ավետիսյան27.Գևորգ Սաֆարյան28.Թորոս Թորոսյան29.Սեդրակ Նազարյան30.Էդվարդ Գրիգորյան31.Արայիկ Հակոբյան32.Արթուր Սարգսյան33.Տիգրան Սարգսյան34.Արմեն Բիլյան35.Հովհաննես Վարդանյան36.Սմբատ Բարսեղյան37.Նարեկ Սարգսյան
Հայտարարություն-կոչը հրապարակման օրվա դրությամբ հնարավոր չի եղել ստորագրման նպատակով հասցնել բոլոր քաղբանտարկյալներին, ինչի համար հայցում ենք նրանց ներողամտությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը