Reuters-ը՝ վկայակոչելով Group IB կիբերանվտանգության միջազգային կազմակերպությանը հայտնում է,որ2016-ին հեռահար կերպով կիբերհարձակման են ենթարկվել եվրոպական և ասիական ավելի քան 10 երկրների, այդ թվում Հայաստանի բանկոմատներ, թեև վերջին 5 տարում բանկոմատների վրա հաքերային հարձակումները նորություն չեն, սակայն նախկինում դրանք առավել նեղ բնույթ էին կրում: Ընկերությունից հրաժարվել են հայտնել, թե որ բանկերի սարքերն են հարձակման ենթարկվել, սակայն նշել են, որ կիբերհարձակումների զոհ են դարձել, մասնավորապես Հայաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Էստոնիան, Վրաստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, ինչպես նաև Նիդերլանդները, Լեհաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Իսպանիան, Բրիտանիան և Մալայզիան:
Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ ամենայն հավանականությամբ՝ հարձակումն իրականացվել է «Կոբալտ» խմբավորման կողմից: ՀՀ կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը մեկնաբանելով այս տեղեկատվությունը, հերքել է, որ Հայաստանում բանկոմատների վրա հարձակումներ են եղել:
«Խոսքը ոչ թե բանկոմատների վնասման մասին է, այլ բանկոմատների կառավարման համակարգ ներթափանցելու, որը թույլ է տվել հեռակառավարվող հրահանգներ տալ»,- ասում է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը