Նոյեմբերի 25-ին Վանաձորի ավագանու արտահերթ նիստ նախատեսված չէ: Այս մասին hayeli.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, անդրադառնալով մամուլի հրապարակումներին:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր. «Վանաձորի հարցը կրկին սրվել է. նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ծրագրել է նոյեմբերի 25-ին ավագանու նիստ հրավիրել ու երեկվանից կատաղի «աշխատանք» է տանում ընդդիմադիր ավագանիների հետ, որպեսզի համոզի ներկայանալ ու քվորում ապահովել, որ ինքն էլ դառնա փաստացի քաղաքապետ։ Խոսակցություն կա, որ Ասլանյանին կուսակցությունից ուլտիմատում են ներկայացրել՝ կամ ապահովում է քվորումը, կամ հրաժարական է տալիս։ Սակայն ընդդիմադիրները դեռեւս դիմադրում են։
Մամիկոն Ասլանյանը մեզ փոխանցեց, որ ավագանու նիստ նախատեսված է դեկտեմբեր ամսին: Նա նաեւ նշեց, որ հանդիպում է ունեցել Վանաձորի ավագանու ընդդիմադիր անդամների հետ, որի ժամանակ էլ խոսակցություններ են գնացել, թե ինչու պետք է ավագանու անդամները մասնակցեն նիստերին:
Անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե Ասլանյանը որդեգրել է մեկ սկզբունք, <Ավելի լավ է Վանաձորը հրաժարական ներկայացնի, քան ինքը>, Ասլանյանը արձագանքեց. < Նաիրա Զոհրաբյանը հին քաղաքական գործիչ է, եւ ես լինելով նոր քաղաքական գործիչ չեմ ուզում նրա խոսքերը մեկնաբանեմ>: Հարցին, թե այդպես էլ պարզ չդարձավ, թե ովքեր էին այն չորս ընդդիմադիրները, ովքեր Ձեր օգտին քվեարկեցին, Վանաձորի քաղաքապետը տվեց հետեւյալ պատասխանը. <Չորս հոգին կարող է ամեն պահի փոխվել դառնալ ութ հոգի, կամ երեք հոգի, նրանք անձինք ենք, ովքեր հարմար են գտել իրենց խղճի մտոք քվեարկել, այնպես , որ պետք չէ նրանց վրա մեծ խարիսխ գցել, նրանք վանաձորցի են, ովքեր չեն իմացել, որ հետագայում պետք է միավորվեին մի ինչ-որ անորոշ ապագայով հարցի շուրջ>:
Փայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը