Նոր համանախագահի անունը հայտնի կդառնա մոտ ժամանակներս
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահի անունը հայտնի կդառնա մոտ ժամանակներս։ Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի գրասենյակը։ Վերջինս պաշտոնապես հաստատել է, որ Ջեյմս Ուորլիքը լքում է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնը։ Ընդգծվում է, որ Ուորլիքն այդ պաշտոնում իր առաքելությունն ավարտում է դեկտեմբերի 31-ին։
