«Թող դարձի գա ու քրիստոնյա դառնա». առաջարկ՝ Ալիևին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությունը ԱԺ-ում. «Տարօրինակ չէ՞, որ Հայաստանի Ազգային ժողովում և մամուլում հնչում են տեսակետներ, որ ԵԽ ԽՎ-ում հայկական դիվանագիտությունը ձախողվել է, մինչդեռ Բաքվում Ադրբեջանի նախագահը խորապես հուսահատ, համարյա լացացնող ելույթներ է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի ու աշխարհի անարդարության մասին: Ինչո՞ւ է Իլհամ Ալիևը այդքան ծանր տանում Ռոբերտ Ուոլտերի զեկույցը մերժումը: Ջուրն ընկած փողե՞րն է ափսոսում, թե՞ իմիջը: Չէ, իհարկե, նա իրավունք ունի սեփական ժողովրդի հետ անկեղծանալ ու իր ծանր կյանքը պատմել՝ հարց է տալիս, չեն պատասխանում, ինչ ուզում է՝ չեն թողնում անի: Իրավունք ունի իր համար հասկանալի բացատրություն գտնել՝ կրկնակի ստանդարտներ: Պատճառն էլ իրավունք ունի հնարել՝ կրոնական գործոն: Իրենց հարցերին չեն պատասխանում ու իրենց ուզածները չեն անում, որովհետև իրենք մուսուլման են, իսկ Եվրոպան իսլամաֆոբիայով է տառապում: Ամեն ինչում հայկական լոբբին է մեղավոր: Բայց երբ այս աբսուրդից ուզում ես եզրակացություն անել, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը, ռազմի դաշտում պարտվելուց հետո, պարտվում է և դիվանագիտական դաշտերում ու ինչպես առաջին դեպքում, երկրորդ դեպքում էլ փորձում է սեփական պարտությունը հաղթանակի վերածել՝ սա մեկ: Երկրորդ՝ եթե իսկապես հայկական լոբբին է լուծում աշխարհի հարցերը, աշխարհն էլ իսլամաֆոբիայի ճիրաններում է, ինչու Արժույթի միջազգային հիմնադրամն ու Համաշխարհային բանկը, որոնց ղեկավարները քրիստոնյա են, որտեղ շրջանառվում են քրիստոնյաների ֆինանսները, նավթի ու մանաթի գինը ընկնելուց հետո, չթողեցին, որ Ալիևը գոնե մի տաս օր տխրի, վեր կացան, հասան Բաքու, որ փող տան՝ Ադրբեջանը, իսկ իրականում Իլհամ Ալիևի իշխանությունը փրկելու համար: Եթե այդքան սկզբունքային է ու կրկնակի ստանդարտների դեմ, ուրեմն պիտի քրիստոնյաների փողերով փրկությունից հրաժարվի, ի՞նչ մուսուլման, որի հույսը անհավատներն են: Եվ՝ երրորդ՝ վերջերս Իլհամ Ալիևնը Դավոսում հայտարարեց, որ նավթի գնի անկման պատճառով ինքը գտնվում է հոգեկան հյուծվածության մեջ, առաջարկում եմ, մի տարբերակ էլ կա՝ թող դարձի գա ու քրիստոնյա դառնա՝ և հարցերին կպատասխանեն, և ֆոբիաները չեն խանգարի, և՝ հայկական լոբբին, թե չէ կյանք չէ՝ մի օր Եվրախորհրդարանը, մի օր Եվրոպայի խորհուրդը, մի օր Եվրամիությունը՝ քննադատում են ու քննադատում: Կրկնակի, չէ բազմակի ստանդարտներ են»:  

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am