Մենք առաջարկում ենք հնարավոր ամենաարագ փոփոխությունները. կոռուպցիայի դեմ պայքար՝ բյուրոկրատիայի կրճատման ճանապարհով, և պետական ֆոնդի հիմնում՝ ձեռնարկատիրության աջակցության նպատակով: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Bloomberg-ին տված հարցազրույցում: Ըստ վարչապետի, գործարարությունը չպետք է խոչընդոտվի կոռումպացված պաշտոնյաների կողմից, որոնք ձգտում են դրամական փոխհատուցում ստանալ վարչական որոշումների կայացման դիմաց, կամ գերիշխող մրցակցային դիրքում գտնվող տնտեսավարողների կողմից, որոնք, օգտագործելով իրենց քաղաքական կապերը, փորձում են սահմանափակել ազատ մրցակցությունը: «Հայաստանի արտաքին պարտքը կազմում է 5.8 մլրդ դոլար, այն դեպքում, երբ երկրի ՀՆԱ-ն կազմում է 10 մլրդ դոլար և 2017թ.-ին 3.2% աճը չի կարող ապահովել կենսամակարդակի կտրուկ բարելավում: Մենք ունենք նաև արտաքին պարտք, որն աճում է ավելի արագ քան ՀՆԱ-ն և մեր ստացած եկամուտները»,-նկատել է վարչապետը եւ վստահեցրել, որ ՊԵԿ-ի ղեկավարության և հարկային օրենսգրքի փոփոխություններն ուղղված են թափանցիկության ավելացմանը: «Ոչ ոք ոչ անձեռնմխելի է, և ոչ էլ արտոնյալ»,-վստահեցրել է վարչապետը: Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել ձևավորել խորհրդատվական խումբ՝ ներառելով նաև արտասահմանցի մասնագետների: Խոսելով ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության մասին, վարչապետն ասել է. «Ոչ ոք չգիտի, թե ինչ կլիներ, եթե Հայաստանը չմիանար ԵԱՏՄ-ին, և հնարավոր է բացասական ազդեցությունը լիներ ավելի մեծ, մինչդեռ անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի սահմանափակում ՀՀ հնարավորությունը զարգացնելու առևտուրը ԵՄ երկրների հետ»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը