Ուկրաինայի ՆԳ նախարարի օգնականի մերկ լուսանկարները ցնցել են մամուլը
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի օգնականի՝ Անաստասիա Դեվուի անկեղծ լուսանկարները ցնցել են բրիտանական մամուլը: Բրիտանական Dailymail պարբերականը հրապարակել է Ուկրաինայի ներքին գործերին փոխնախարարի բաց լուսանկարները՝ «Ընկերներ ձեռք բերելու վատ տարբերակ չէ. հայտնվել է Եվրոպայի հետ ինտեգրացիան քարոզող 24-ամյա ուկրաինացի պատգամավորի մերկ լուսանկարները» հոդվածի ներքո: Պարբերականը նշել է, որ Ուկրաինայի ԵՄ անդամ դառնալու հայտը նոր լույսի ներքո է ներկայացվել, երբ հասանելի է դարձել Ուրկաինայի ներքին գործերի Եվրաինտեգրման հարցերով փոխնախարարի կիսամերկ լուսանկարները: Բրիտանիայում կրթություն ստացած 24 ամյա Անաստասիա Դեվունին Կիևում քննադատել են, քանի որ, տեսակետ կա, թե նա շատ երիտասարդ է փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելու համար:
