Ստամբուլում հրատարակվող «Ակօս» պարբերականը հետաքրքրվել է ստամբուլահայ երիտասարդներից, թե ի՞նչ կարծիք և սպասելիքներ ունեն նրանք Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունների հետ կապված:
Հարցմանը մասնակցած երիտասարդները միաբերան պատասխանել են, որ մտադիր են մասնակցել քվեարկությանը և կարևոր են համարում համայնքի՝ ընտրելու իրենց իրավունքն օգտագործելը:
Երիտասարդները նշել են, որ պատրիարք Մութաֆյանի՝ վատառողջ լինելու պատճառով 8 տարի շարունակ կոմայի մեջ գտնվելը բազմաթիվ բարդություններ է ստեղծել համայնքի ներսում, հատկապես՝ փոխպատրիարք Արամ Աթեշյանի գործունեության հետ կապված:
Հայ երիտասարդները միաբերան հիշեցրել են, որ պատրիարք Մութաֆյանի՝ կոմայի մեջ հայտնվելուց առաջ պատրիարքարանը շատ մեծ ներքին աշխատանքներ է տարել ի օգուտ համայնքի, մինչդեռ վերջին 8 տարում նրանք զգում են ոչ միայն այդ պակասը, այլև համայնքի վիճակը որակում են որպես «անհայր մնացած»:
«Ակօսի» զրուցակիցները նաև շեշտել են, որ չեն ցանկանում, որպեսզի աշխարհը ստամբուլահայության մասին պատկերացումներ կազմի փոխպատրիարք Աթեշյանի գործունեության և արած հայտարարությունների վրա հիմնվելով: Ստամբուլահայ երիտասարդությունը հայտնել է իր խիստ դժգոհությունը անցյալ տարի Արամ Աթեշյանի՝ Բունդեսթագին ուղղված նամակի վերաբերյալ:
Զրուցակիցներից մեկը նշել է, որ ինքն անպայման պետք է իր քվեն տա սպասվելիք ընտրություններում, քանի որ ընտրված պատրիարքը իր և իրեն ընտրած համայնքի առաջ պատասխանատվություն է ստանձնում, մինչդեռ նրանք չեն կարող պահանջներ ներկայացնել, օրինակ, փոխպատրիարք Աթեշյանին, որին ընտրել են ոչ թե իրենք, այլ՝ պետությունը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը