ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Արտակ Դավթյանը, օրերս հայտարարել է, թե Հանրապետական կուսակցությունը մեր հանրության այսօրվա հայելին է: Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը անդրադառնալով հայտարարությանը, նշեց, թե ըստ էության արտառոց որեւէ հայտարարություն չի արվել: Անդրադառալով ռեյտինգային համակարգի կիրառմանը Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունները համակարգը իրականացրել են, որպեսզի հնարավորություն ունենան մաքսիմալ քվեներ ստանալ նրանց միջոցով, ովքեր կարողանում են քվեներ ձեռք բերել:
Ինչ վերաբերում է այն հանգամաքին, որ ՀՀԿ-ում կան օլիգարխներ, թաղային հեղինակություններ, ովքեր իրենց տարածքում <հայտնի են>, Խաչատրյանն ասաց. <Ես կարծում եմ, որ նրանց մի զգալի մասը դուրս կմնա խորհրդարանի կազմից, բայց փոխարենը կստանա այլ լծակներ իշխանական համակարգում, տեղական ինքնակառավարման մարմիններում, այսինքն նրանց վաստակը անվճար չի լինի, եւ նրանք ինչ-որ բան կստանան>:
Ըստ Վիգեն Խաչատրյանի միահեծան իշխանական համակարգ է ձեւավորված, եւ իրական ընդդիմադիր ուժերը եթե չմիավորվեն, ապա այս համակարգը կշարունակի մնալ:
Փայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը