ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց,որ իր պաշտպանյալը այս 11 ամիսների ընթացքում ավելի քան 4000 դեղահաբ է ընդունել, որոնց արդյունքը եղել է այն, որ նա այսօր չի կարողանում ինքնուրույն շարժվել:
Ալումյանը Վահան Շիրխանյանի առողջական վիճակի համար դիմել է ՄԻՊ, Արդարադատության նախարարություն, ինչպես նաեւ քրեակատարողական վարչություն, բայց պատասխան է ստացել միայն ՄԻՊ-ից: «ՄԻՊ-ը որոշում է կայացրել, որով ճանաչել է, որ խախտվել է Վահան Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքը, ինչպես նաեւ՝ առաջարկել նրան անհապաղ տեղափոխել մասնագիտացված հիվանդանոց եւ պահանջել, որ նման խախտումներ թույլ տված անձինք պատասխանատվության ենթարկվեն: ՄԻՊ-ի այդ որոշումը, վստահ եմ, ստացել է նաեւ արդարադատության նախարարությունը, որից առ այսօր պատասխան չկա: Իրենք իրենց իրավունք են վերապահում ընդհանրապես չպատասխանել: Այսպիսի փնթի աշխատանք, վերաբերմունք ես դեռ չեմ հանդիպել»,-ասաց Ալումյանը՝ տեղեկացնելով, որ ՄԻՊ որոշումը ստացել են նոյեմբերի 10-ին:
Հայկ Ալումյանը դիմելով ՀՀ վարչապետին,ասում է,որ Եվրադատարանում բազմաթիվ գործեր են շահում,որոնց համար վճարում է պետությունը:Պարոն Շիրխանյանի պարագայում էլ պետք է դիմենք ՄԻԵԴ ,քանի որ Ձեր նախարարը ոչ մի քայլ չի ձեռնարկոմ,չի արձագանքում ՄԻՊ նամակներին,ասում է Ալումյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը