Եգիպտոսի խորհրդարանը պատրաստվում է 1915 թվականին հայերի նկատմամբ Թուրքիայի իրագործած կոտորածը դատապարտող բանաձևը ներառել օրակարգ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Եգիպտոսում Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը, այս մասին օրերս Եգիպտոսում գտնվող եվրոպացի պատվիրակության հետ հանդիպմանը նշել է եգիպտացի պատգամավոր Մուսթաֆա Պաքրին:
«Մուսթաֆա Պաքրին պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եգիպտոսի խորհրդարանի կեցվածքը` հաստատելով, որ Թուրքիայի իրագործած հայոց կոտորածը դատապարտող բանաձեւը պատրաստվում են ներկայացնել քվեարկության: Նա հաստատել է, որ դա «ամոթի խարան» է Թուրքիայի ճակատին եւ բոլոր կառավարությունները ևս պետք է դատապարտեն այդ անմարդկային կոտորածը»,-ասաց Արմեն Մազլումյանը:
Պաքրին նշել է, որ եգիպտական խորհրդարանի անդամները ստորագրահավաք են կազմակերպել և 337 պատգամավոր հավանություն է տվել Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման նախաձեռնությանը` վստահություն հայտնելով, որ քվեարկությունը կկատարվի բանաձևի օգտին: Եգիպտացի պատգամավորը միաժամանակ դատապարտել է արաբական պետությունների կեցվածքը Հայոց ցեղասպանության առնչությամբ, նշելով, որ մինչայժմ միայն Լիբանանն է ճանաչել:
Եվրոպական պատվիրակությունը մի շարք հանդիպումների հետ մեկտռեղ հանդիպել է նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Պատվիրակությանը ներկայացվել է, որ հայերը Եգիպտոսում ապրում են խաղաղության մեջ, օգտվում են բոլոր իրավունքներից:
Աղբյուրը՝ «Հայերն այսօր»
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը