Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այսօր Հայելի ակումբում հրավիրված մամլո ասուլի ժամանակ անդրադառնալով «1000 դրամների» նախագծին ասաց, թե շրջանառության մեջ դրվելու տարբերակը սխալ է ընտրված:Նրա համար անհասկանալի է, թե ինչու իշխանությունն այդքան շտապեց:
«Ձևի առումով սխալ թույլ տրվեց, բայց ձևը սխալ ընտրվեց, և իշխանությունը պետք է հիմնավորի սա: Եթե նախընտրական փուլի հետ է կապված, դա ընդհանրապես սխալ է: Եթե պարտադիր է, բերեք հարկ սահմանենք: Եթե հարկ է, ուրեմն պետք է հանրաքվե լինի: Լարվածությունը հանելու տարբերակներից մեկն է սա»,- ասաց նա:
Մյուս բանախոս ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն էլ 1000 դրամ գանձելու նախագիծը շրջանառության մեջ դնելու հիմնավորումը շատ պարզ է համարում:
«Պաշտպանության նախարարի կողմից պարզ հիմնավորվեց` այս ամենն ընդամենը կապված է այս գումարման ԱԺ աշխատանքների հետ, եթե հիմա չներկայացվեր, առաջիկա հնարավորությունը կլիներ մոտ մեկ տարի հետո»,- նշեց Մարտիրոսյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը