Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այսօր հրավիրված մամլո ասուլի ժամանակ անդրադառնալով «1000 դրամների» նախագծին ասաց, թե շրջանառության մեջ դրվելու տարբերակը սխալ է ընտրված: «Երևույթը դրական է, բայց կազմակերպման և առաջարկման ձևը պարունակում է հասարակության արհամարհանքը: Կարելի էր սկսել կամավորական շարժումից, նոր հետո օրինականացնել»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ նախագծի շուրջ ստեղծված քննադատությունը տեղին էր և իր համար անհասկանալի էր, թե ինչու իշխանությունը շտապեց: «Ձևի առումով սխալ թույլ տրվեց, խնդիրն իրոք հրատապ է, բայց ձևը սխալ ընտրեց և իշխանությունը պետք է հիմնավորի սա: Եթե նախընտրական փուլի հետ է կապված, դա ընդհանրապես սխալ է»,- ասաց նա: «Եթե պարտադիր է, բերեք հարկ սահմանենք: Եթե հարկ է, ուրեմն պետք է հանրաքվե լինի: Լարվածությունը հանելու տարբերակներից մեկն է սա: Այդքան անվստահության խնդիրը չէ, որքան պարտադրանքը»,- եզրափակեց Խաչատրյանը:
Փայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը