«Երեկ դասերը սկսվեցին, և միայն Արմավիրի մարզից արձագանք ունեցանք,որտեղ տաս դպրոց չեն աշխատում: Հիմնական պատճառՆ այն է, որ այդ դպրոցները հեղուկ վառելանյութով էին ջեռուցվում և հնարավոր չեղավ անհրաժեշտ ջեռուցում ապահովել»-այս մասին այսօր Հայելի ակումբում հայտնեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
«Բաց թողած դասերը լրացնելու խնդիր չունենք, և ի հաշիվ գարնանային արձակուրդի, բաց թողնված դասերը կլրացվեն. ապրիլի 10-ին մենք բացթողումները լրացնում ենք: Եթե Արմավիրի մարզում բացակայությունները շարունակվեն, ապա այնտեղ բաց թողնված դասերը կլրացվի մինչև ապրիլի վերջ»-հայտնեց Նարինե Հովհաննիսյանը:
Այսօր բացակայությունների մասին աբողջական տվյալներ չկան, բայց ունեցած տվյալների համաձայն` ԿԳՆ հանրակրթության վարչության պետը հայտնեց, որ բացակայությունների թիվը կազմում է 20-30 տոկոս:
«Երեկ շուրջ 20-30 տոկոս բացաայություններ են եղել, և դա պայմանավորված էր տարբեր պատճառներով:Այսօրվա բացակայության տվյալները ամբողջությամբ չունենք, բայց առկա տվյալների համաձայն` բացակաների թիվը չի փոխվել»-նշեց բանախոսը`հավելելով, որ այսօր պատրաստ չեն հեռահար կրթության և դրա փոխարեն ունեն տնային ուսուցում հասկացությունը, ուստի իրենք ավելի շատ ցանկանում են, որ երեխաները դպրոց հաճախեն:
Առավել մանրամասն`տեսանյութում
Լ.Միքաելյան
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը