Սարկոզին պարտվել է
Reuters գործակալությունը հայտնում է,որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ճանաչել է իր պարտութունը աջ կենտրոնամետների փրայմերիզում և հայտարարել է, որ երկրորդ փուլում մտադիր է քվեարկել նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի օգտին։ «Ես չկարողացա համոզել ընտրողների մեծ մասին։ Ես հարգում եմ և հասկանում ապագայի համար այլ քաղաքական գործիչների ընտրելու նրանց կամքը։ Ցանկանում եմ շնորհավորել Ֆրանսուա Ֆիյոնին և Ալեն Ժյուպեին, ովքեր անցել են երկրորդ փուլ:Մտադիր եմ վարել կյանք, որը հեռու է քաղաքականությունից և ավելի մոտ անձնականին։ Հաջողություն եմ մաղթում հայրենակիցներին»,-ասել է նա։ 10.229 ընտրատեղամասերից տվյալների մեծ մասի հաշվարկումից հետո 44.1 տոկոսով առաջատար է Ֆիյոնը, Բորդոյի ներկայիս քաղաքապետ Ալեն Ժյուպեն երկրորդ տեղում է՝ 28.2 տոկոս ձայներով, 21 տոկոս աջակցությամբ երրորդ տեղում Սարկոզին է։
