«Փաստինֆո»-ի տեղեկություններով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն որոշել է առաջնահերթ կարգով քննել ՀՀ նախկին փոխվարչապետ ու պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի գանգատը:
Հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեջ մեղադրվող Վ.Շիրխանյանն ունի լուրջ առողջական խնդիրներ, որոնց «Փաստինֆո»-ն պարբերաբար անդրադարձել է:
Ավելի վաղ տեղի ունեցած մամուլի ասուլիսում նրա պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը տագնապի ազդանշան էր հնչեցրել՝ ուշադրություն հրավիրելով Վ.Շիրխանյանի առողջական վիճակի օր-օրի վատթարացման վրա: Վ.Շիրխանյանը դժվարությամբ է տեղաշարժվում, գտնվում է անկողնային հիվանդի կարգավիճակում՝ անգամ գործի նյութերին ծանոթանում է անկողնում:
«Մենք հասկանում ենք, որ շուտ թե ուշ կպարզվի, որ ինքը կապ չունի այդ հանցագործության հետ, բայց երբ որ դա պարզվի ու նրան ազատ արձակեն, նա կարող է լինել այնպիսի առողջական վիճակում, որը հնարավոր չլինի ինչ-որ ձևով այն շտկել: Չի կարելի մարդուն պահել փաստացի պատանդի կարգավիճակում»,- հայտարարել էր այն ժամանակ Հայկ Ալումյանը:
Պաշտպանն ասուլիսում նշել էր նաև, որ մոտ շաբաթների խնդիր է, և անօրինական գործողությունների դեմ առաջին գանգատը պետք է գնա ՄԻԵԴ՝ գանգատի վրա աշխատել են ոչ միայն Հայկ Ալումյանը, այլև արտերկրից փաստաբաններ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը՝ Photolure-ի
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը