Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ «Ինեկոբանկի» հարևանությամբ, բախվել են Opel Corsa մակնիշի 35 AQ 730 համարանիշի և Վազ 2109 մակնիշի 34 RP 352 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտմեքենաները։ Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիների օգնությամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 47-ամյա Մարգարիտա Ադամյանը, 47-ամյա Տիգրան Զաքարյանը, ևս 2 հոգի՝ 44-ամյա Լուսինե և 46-ամյա Կարեն անվամբ քաղաքացիներ։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանւթյան 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանառու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժին, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գևորգ Խանաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու հետաքննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ամբողջական տվյալները։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել շտապօգնության խմբերը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը